Ad image

Սա Հայաստանն է

Հայաստանը հազար գաղտնիքների երկիր և մարդկային հիշողության նախահայրենիքն է։ Հայկական յուրօրինակ մշակույթի արմատները սկիզբ են առնում դարերի խորքից՝ այն դարձնելով եզակի կամուրջ քաղաքակրթությունների և ժողովուրդների միջև:

Հայ ազգի անպարտելի հավատն ու հոգևոր կայունությունը օգնեցին նրան առանձնահատուկ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Որտե՞ղ է գտնվում Հայաստանը

Հայաստանը պատմաշխարհագրական շրջանն է։ Այն գտնվում է Արևմտյան Ասիայում։ Հայտնի է նաև որպես Հայկական լեռնաշխարհ։ Պատմական Հայաստանի սահմանները մեծամասամբ համընկնում են աշխարհագրական սահմանների հետ։

Հյուսիսից Հայաստանը սահմանակից է Կովկասին և Սև ծովի ավազանին, արևելքից `Իրանի բարձրավանդակին, հարավից` Միջագետքին և արևմուտքից` Փոքր Ասիայի բարձրավանդակին։ Հայկական լեռնաշխարհում է տեղի ունեցել հայ ազգի կազմավորումը և կերտվում նրա պատմությունը:

Լեռնաշխարհն այսօր ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքների մի մասը:

Ովքե՞ր են հայերը

Հայերը աշխարհի հնագույն ազգերից են։ Առաջացել եւ ձևավորվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում ավելի քան 2500 տարի առաջ։

Հայերը պատկանում են արիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ տիպին: Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական ընտանիքին:

Հայերն անցել են ազգի զարգացման բոլոր փուլերը ՝ նախնդարյան հասարակության համակարգից մինչև կապիտալիզմ և սոցիալիզմ, ստեղծել իրենց սեփական պետականությունը:

Պատմական ամենադժվար փորձությունները հայերին (մոտ 14 միլիոն) ստիպեցին սփռվել գրեթե ամբողջ աշխարհով։

Ինչով է հատուկ հայկական մշակույթը

Հայկական մշակույթը բարդ և ճկուն համակարգ է: Այստեղ հայ ազգի դարավոր ավանդույթները միաձուլվել են  Հին Մերձավոր Արևելքի և Արևելյան քրիստոնեության քաղաքակրթությունների տարրերի հետ:

Հատուկ ազդեցություն ունեցան նաև այն ժողովուրդները, որոնց հետ հայերը անմիջական կապի մեջ էին մտել:

Հայերի մշակույթը եզակի է նրանով, որ պատմական պատճառներով այն զարգացել է ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում, որտեղ միավորում և պահպանում է ազգի ինքնությունը լեզվով, ավանդույթներով և հավատքով:

Պատմական ինչ ուղի անցան հայերը

Հայ ազգի պատմությունն ընգրկում է շուրջ հինգ հազարամյակ։ Դրա բովանդակային առանցքը հայկական պետականության պատմությունն է։

Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները Հայաստանին ներգրավել են աշխարհի կարևորագույն գործընթացների մեջ:

 Արևելքն ու Արևմուտքը կապող ամենակարևոր տնտեսական և ռազմական ուղիներն անցնում էին Հայկական լեռնաշխարհով: Նման շահեկան դիրքը գայթակցում էր բազմաթիվ նվաճողների: Նրանցից ոմանք ունեցան աղետալի ազդեցություն, բայց չկարողացան կոտրել ազգի անպարտելի հավատն ու հոգևոր կայունությունը:

Մեր մասին

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն»

Հասարակական կազմակերպության և նրա գործունեության մասին